Նույնիսկ չնայած 9,4 տոկոս վաճառքի աճին` ԵԿԳ շահույթը նվազել է 24 տոկոսով![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի կոնյակի գործարանը արձանագրել է վաճառքների 9.4% աճ` մինչև 2 մլն 842 հազար լիտր, ինչը վկայում է տվյալ ժամանակահատվածին նախորդող ֆինանսատնտեսական ճգնաժամի նահանջի մասին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Այդուհանդերձ շուկայի վերականգնման դանդաղ տեմպերը դեռևս թույլ չեն տվել ապահովել վաճառքների նախաճգնաժամային շրջանի` 2008-2009 տարվա ցուցանիշները: Այսպես` 2010-2011 վաճառքների ցուցանիշերը մոտ 25%-ով զիջում են 2008-2009-ին արձանագրված ցուցնիշներին: Չնայած 2010-2011 ֆին. տարում վաճառքների 10% աճին, ընկերության շահույթը նախորդ տարվա համեմատ նվազել է մոտ 25%-ով: Նման պատկերը պայմանավորված է մի շարք շուկաներում ստանդարտ սեգմենտի (ԱՐԱՐԱՏ 3աստղ, ԱՐԱՐԱՏ 5 աստղ) գների իջեցման հարկադրված քայլով: Գնային այս քաղաքականության նպատակն էր խթանել ապրանքի արագ սպառումը արտադրական տարաները դատարկելու համար, ինչն էլ թույլ տվեց ԵԿԳ-ին այս տարի մթերել տարվա սկզբին նախատեսված ծավալներից կրկնակի անգամ շատ խաղող: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |