Այսօր բացվում է ՌեԱնիմանիա երևանյան 3-րդ անիմացիոն կինոփառատոնը![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկում է ՌեԱնիմանիա երևանյան 3-րդ անիմացիոն կինոփառատոնը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, բացման ֆիլմերը լինելու են անկախ Հայաստանի 20 տարվա ընթացքում ստեղծված լավագույն 5 անիմացիաները: 6-րդ ֆիլմի մասին Քասունին չխոսեց, թողնելով այն անակնկալ: Մաքս Հաուարդը, ով եղել է Ուորներ Բրադերս լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի ստուդիայի նախկին նախագահը և Դիսնեյ լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի ստուդիայի փոխնախագահը, նշեց, որ Քասունու հետ հանդիպել է 3.5 տարի առաջ «Երբ նա ասաց, որ փառատոն է կազմակերպելու, ես չէի հավատում, բայց նա կազմակերպեց այս կարևոր փառատոնը: Ուրախալի է, որ այն ունի նաև պետական աջակցություն, որովհետև իրականում համաշխարհային ճգնաժամի ժամանակ շատ հեշտ է կրճատել անիմացիոն փառատոնի բյուջեն: Ես լավ եմ հասկանում հայերին և նրանց խնդիրները: Անիմացիան կարող է կտրել և անցնել նախապաշարհմունքը և կարող է գտնել եզրեր: Հայկական անիմեն մեծ արդյունաբերություն չունի, և այն արտադրելու համար մեծ եռանդ է պետք: Քանի որ կա այս փառատոնը, այն օգնում է հայ անիմատորներին կայանալու գործում», ասաց նա: Ճապոնիայի Առևտրի և արդյունաբերության, էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակեպված անիմացիոն դասընթացների դասախոս Յոշիհարու Աշինոն ասաց, որ Ուրախ է Հայաստանում հանդես գալ դասախոսությամբ: «Հայկական անիմեն անկախ է և յուրօրինակ: Եթե ես կարող եմ օգնել հայկական անիմացիայի զարգացմանը, ապա անչափ ուրախ կլինեմ: Ես սիրում եմ միշտ նոր բաներ պատրաստել: Ես կցանկանայի անընդհատ համագործակցել Հայաստանի հետ: Հայկական անիմեն բիզնես չի հետապնդում, բայց այն ներկայացնելու խնդիր ունի: Ես կցանկանայի, որ հայկական անիմացիան հաճախ ցուցադրվեին հեռուստատեսությամբ», նշեց նա: Աշինոն Հայաստանում վարպետության դասեր կտա, կսովորեցնի անիմեներ ստեղծել, ցույց կտա ամերիկյան և ճապոնական անիմեների տարբերությունը, կներկայացնի նկարչության կարևոր կետերը: Մաքս Հաուարդը վարելու է հայ թուրքական արհեստավարժության փակ դասը: Նախագիծը իրականանալու է Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ: Այս տարի Ucom ընկերության բաժանորդները կարող են անվճար դիտել ֆիլմերը և Ucom-ի ֆեյսբուքի էջի միջոցով քվեարկել: Փառատոնի ավարտից հետո ընկերությունը կընտրի լավագույն ֆիլմը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |