Սեպտեմբերի 17-ին և 19-ին զորահանդեսի կապակցությամբ կփակվեն Երևանի կենտրոնական փողոցները![]() ![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին և 19-ին, ժամը 14.00-ից 24.00-ը, Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի փորձի կապակցությամբ, դադարեցվելու է տրանսպորտի շարժը մայրաքաղաքի հետևյալ փողոցներում. Կորյունի փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտա` Պռոշյան փողոցից մինչև Մոսկովյան փողոցն ընկած հատվածը, Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ Նովայի պողոտա, Թումանյան փողոց: ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից խնդրում են բոլոր վարորդներին նշված օրերին ժամը 14.00-ից նշված վայրերից դուրս բերել կայանված տրանսպորտային միջոցները, այլապես դրանք կտարհանվեն: «Հայցում ենք մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- նշված է հաղորդագրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |