FruitFull Armenia յոթերորդ ագրոֆորումը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 19-20

PanARMENIAN.Net - FruitFull Armenia յոթերորդ ագրոֆորումը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 19-20: Ավանդական դարձած ֆորումը Հայաստանում անցկացվում է գործարար, Արգենտինայի հայազգի քաղաքացի Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ:

Ինչպես հաղորդում է ագրոֆորումի կազմակերպիչների մամլո ծառայությունը, այս տարի FruitFull Armenia ֆորումը կընդգրկի երեք թեմատիկ բաժին` գործիքներ ֆերմերների համար, մասնավորապես` սառնարանային համալիր, որի բացումը կայացավ այս տարի Երևանում, գործիքներ խաղողի արտադրության համար և կրթության համար մուտք նոր տեխնոլոգիաներ այլ միջոցներ: Ֆորումի շրջանակում կկայանա «Հայփոստ» ՓԲԸ նամականիշների ցուցահանդեսը:

FruitFull Armenia ագրոֆորումում ողջույնի խոսքով հանդես կգա ինքը` Էդուարդո Էռնեկյանը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, ինչպես նաև հրավիրված մասնագետներ, որոնք հանդես կգան երեք թեմաների վերաբերյալ զեկույցներով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---