Այսուհետ ադրբեջանական ԶՈՒ ցանկացած ինքնաթիռ, որը կխախտի Հայաստանի և Արցախի սահմանը, կոչնչացվի![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի Զինված ուժերի ՀՕՊ պետ Նիկոլայ Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ չորեքշաբթի օրը գնդակոծված ադրբեջանական անօդաչու ինքնաթիռը ոչնչացվել է ՀՕՊ ուժերի և ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համատեղ գործողությունների շնորհիվ: Նրա խոսքով, ադրբեջանական անօդաչու ինքնաթիռները հաճախ են թռիչքներ կատարում շփման գծի երկայնքով, սակայն այս անգամ ինքնաթիռը հատել էր սահմանը և ոչնչացվել: Նա ընդգծել է, որ այսուհետ նույնպես ադրբեջանական զինված ուժերի ցանկացած ինքնաթիռ, որը կխախտի սահմանը, կոչնչացվի: ՀՕՊ պետը նշել է, որ անօդաչու ինքնաթիռները դժվար է ոչ միայն ոչնչացնել, այլև հայտնաբերել, քանի որ դրանք պատրաստվում են կոմպոզիտային նյութերից, որոնք դժվար են ենթարկվում հայտնաբերման: Նա հաղորդել է, որ ինքնաթիռը հաջողվել է ոչնչացնել հայկական ՌԱՀ մշակած ՀՕՊ միջոցների շնորհիվ: Ընդ որում, Բաբայանը հավելել է, որ նախնական տվյալներով, ոչնչացված ինքնաթիռը եղել է իսրայելյան արտադրության, Հերմես դասակարգման: Ինչ վերաբերում է անկախության 20-ամյակին հայկական ՀՕՊ մարտական պատրաստության մակարդակին, ապա, Բաբայանի խոսքով, դրանց մարտական պատրաստության մակարդակի ամենավառ ապացույցը Աշուլուկում (Ռուսաստան) կայացած ՀՕՊ զորավարժություններն էին: Նա նշել է, որ այդ զորավարժություններում C300 զենիթա-հրթիռային համալիրների հայկական հաշվարկները երեք հրթիռով երեք թիրախ խոցեցին` ցույց տալով 100%-անոց արդյունք: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |