Գիլաուրին հանգստացրել է. Վրաստանը չի վաճառի Ռուսաստան-Հայաստան գազատարը, գուցե բաժնետոմսերի 49%![]() 14 սեպտեմբերի 2011 - 21:30 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը չի ծրագրում միջազգային բորսաներում վաճառել պետական ընկերությունների` տնտեսության ռազմավարական օբյեկտների հսկիչ փաթեթները: Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին սեպտեմբերի 14-ին կառավարության նիստում հայտնել է այն մասին, որ Վրաստանը չի վաճառի ռազմավարական օբյեկտների հսկիչ փաթեթները: Նա ընդգծել է, որ վաճառքի կհանվեն բաժնետոմսերի 20-ից 30 տոկոսը, ծայրահեղ դեպքում` 49 տոկոսը, բայց ոչ` հսկիչ փաթեթը: Նա նշել է նաև, որ այսպիսով, վրացական պետության տնօրինության տակ կլինի բաժնետոմսերի 51 տոկոսը: Գիլաուրիի խոսքով, վաճառքի նպատակը «հարյուրավոր միլիոն դոլարի ներգրավումն է»: Նա հաշվել է, որ դա կարող է «կես միլիարդից ավելի» լինել, և ասել, որ դա «նոր աշխատատեղեր, լրացուցիչ նախագծեր կբերի», գրում է Վզգլյադը: Նա խոստովանել է, որ բորսաներում այժմ բաժնետոմսերի վաճառքի համար լավագույն ժամանակը չէ, և հայտնել, որ Վրաստանի կառավարությունը բաժնետոմսերը վաճառելու համար կսպասի ավելի լավ ժամանակներին: Վարչապետի խոսքով, Վրաստանի բաժնետոմսերը խորհուրդ են տալիս վաճառքի հանել արտասահմանյան ականավոր մասնագետները: Սեպտեմբերի սկզբին պատգամավորներ Զվիադ Կուկավան և Միխայիլ Ցկիտիշվիլին Վրաստանի խորհրդարանում օրենսդրության փոփոխություններ են առաջարկել, որոնք կառավարությանը թույլ կտան միջազգային բորսաներում վաճառել ռազմավարական օբյեկտների բաժնետոմսերը, ինչպիսին է Ռուսաստանն ու Հայաստանը կապող գլխավոր գազատարը, երկաթուղային ճանապարհը, էներգահամակարգը: Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին ասել է, որ բաժնետոմսերի 20-25 տոկոսը կարելի կլինի վաճառել Նյու-Յորքի, Վարշավայի և Լոնդոնի բորսաներում: Կառավարության նիստում նա ասել էր, որ դա «թույլ կտա զգալի ծավալի կապիտալ ներգրավել երկիր»: «Դա նոր աշխատատեղերի ստեղծման առումով նման քայլերի է խթանում նաև մեր մասնավոր ընկերություններին»,- հաղորդել է Գիլաուրին: Նրա խոսքով, ներդրողների վստահությունը Վրաստանի հանդեպ բարձր է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |