Կործանելով ադրբեջանական ինքնաթիռը` հայոց բանակը նոր մեկնարկ տվեց անօդաչու սարքերի դեմ պայքարին![]() ![]() PanARMENIAN.Net - «Այն, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի ուժերը ոչնչացրել են անօդաչու ինքնաթիռ, յուրահատուկ երևույթ է»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, նման քայլով հայկական բանակը նոր մեկնարկ է տվել անօդաչու ինքնաթիռների դեմ պայքարին. «Իրականում շատ բարդ է պայքարել անօդաչու ինքնաթիռների դեմ, և դա մեզ համար շատ կարևոր քայլ է»,- ասել է փորձագետը: Միաժամանակ Արծրուն Հովհաննիսյանը հաղորդել է, որ ադրբեջանական անօդաչու ինքնաթիռը եղել է իսրայելական արտադրության: «Եթե չեմ սխալվում, դա Hermes 450 է, որն արտադրվել է այս տարվա մարտին»,- ասել է նա և հավելել, որ անօդաչու ինքնաթիռներն արժեն 2-18 մլն դոլար: Հայ փորձագետը մեծ ձեռքբերում է համարել այն, որ անօդաչու ինքնաթիռը ոչնչացվել է հայկական արտադրության համապատասխան սարքի կողմից: Դա վկայում է այն մասին, որ Հայաստանը սկսել է օգտագործել իր պոտենցիալը զինամթերքի մշակման ոլորտում: Այդ առումով նա նշել է, որ բացառված չէ, որ ապագայում երկիրը զենք կարող է առաքել տարածաշրջանի այլ երկրներ: Սեպտեմբերի 12-ին ժամը 7.30-ի սահմանում ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |