Հայաստանում կխթանեն ջերմոցային տնտեսությունների զարգացումը՝ հոլանդական փորձի կիրառմամբ![]() 15 սեպտեմբերի 2011 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 15-ի նիստում հավանություն է տվել «Էկոտոմատո» ՓԲԸ-ին երկրորդ անգամ տրամադրել ԱԱՀ 680 մլն դրամ կազմող գումարի վճարման ժամկետը: Ընկերությունը մտադիր է Կոտայքի մարզում ջերմոցային տնտեսություն հիմնել A դասի վարդեր աճեցնելու համար՝ կիրառելով հոլանդական «Դալսեմ» ընկերության առաջատար տեխնոլոգիաները: Ինչպես հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանի կառավարությունն արդեն մեկ անգամ աջակցել է ընկերությանը՝ երկարացնելով 1,9 մլրդ դրամի ԱԱՀ վճարման ժամկետը: Նշված միջոցները ծախսվել են սարքավորումների ներկրման վրա, իսկ այսօրվա որոշումը թույլ կտա ընկերությանը թեթևացնել հարկային բեռը ժամանակակից սարքավորումների ներկրման ժամանակ: Ըստ նրա, ընկերության ներդրումների ընդհանուր գումարը կկազմի 2,6 մլրդ դրամ, կստեղծվի 30 աշխատատեղ: Ըստ ընկերության, վարդերի աճեցման համար նախատեսված ջերմոցային տնտեսությունն աշխատանքը կսկսի 2012թ. առաջին եռամսյակում, իսկ ողջ արտադրանքը կարտահանվի Ռուսաստան: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |