Հայաստանը շնորհակալ է Գերմանիային տարբեր ոլորտներում Հայաստանին աջակցելու համար![]() 15 սեպտեմբերի 2011 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 15-ին, ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի պատվիրակությանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Հանրապետության ղեկավարը նշել է, որ մեծապես կարևորում է խմբի այսպիսի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան՝ որպես երկու երկրների միջև փոխճանաչողության բարձրացմանն ու փոխվստահության խորացմանն ուղղված քայլ: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը և բարձր է գնահատել տարբեր մակարդակի փոխայցելությունները, Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկկողմ ջանքերը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ համագործակցության և տարբեր ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար: Զրուցակիցները կարևորել են նաև միջխորհրդարանական համագործակցության դերը երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման գործում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |