Էդվարդ Նալբանդյանը եվրաինտեգրացիայի հարցեր է քննարկել Բունդեսթագի ներկայացուցիչների հետ15 սեպտեմբերի 2011 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը` նախագահ Վոլֆգանգ Բյոռնզենի գլխավորությամբ: Արտգործնախարարը գոհունակություն հայտնեց վերջին շրջանում երկու երկրների միջև հարաբերությունների տարբեր բնագավառներում արձանագրված առաջընթացի, ինչպես նաև փոխգործակցության առավել խորացման երկուստեք պատրաստակամության կապակցությամբ: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես քննարկվեցին բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական կապերի, միջազգային և տարածաշրջանային հարցեր, մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ: Արտգործնախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |