Երևանում բացվել է Կերպարվեստի համահայկական առաջին ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հայաստանի նկարիչների ցուցասրահում ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի նկարիչների համատեղ նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել Կերպարվեստի համահայկական առաջին ցուցահանդեսի բացման արարողությունը:

Նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված ցուցահանդեսին ներկայացված են հայազգի ստեղծագործողների աշխատանքներ ԱՄՆ-ից, Կանադայից, Սիրիայից, Վրաստանից, Էստոնիայից, Իտալիայից, Բելգիայից, Իրաքից, Ուկրաինայից և Ավստրալիայից: Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն են բերել նաև Ռուսաստանի և Բելառուսի նկարիչները:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, շնորհավորելով հյուրերին նկարիչների առաջին համահայկական ցուցահանդեսի կապակցությամբ, նշել է, որ այն հնարավորություն կտա Սփյուռքի և Հայաստանի նկարիչներին մշակութային երկխոսության մեջ մտնել և փորձով փոխանակվել:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---