Ամերիկյան ընկերությունը նույնպե՞ս մասնակից է սարքավորումների մատակարարմանն Ադրբեջանին

Ամերիկյան ընկերությունը նույնպե՞ս մասնակից է սարքավորումների մատակարարմանն Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Կանադական NovAtel ընկերությունից բացի, որի արտադրության դետալները նկատվել են Արցախի ՀՕՊ կողմից ոչնչացված ադրբեջանական անօդաչու ինքնաթիռի վրա, բացառված չէ ամերիկյան ընկերության կողմից Ադրբեջանին սարքավորումներ տրամադրելը, որն արտադրում է ազդանշանների բաշխիչներ, գրում է Asbarez-ը:

Մասնավորապես, տեսանյութերում, որտեղ երևում է անօդաչու սարքը, լավ երևում է Pueblo West ընկերության անվանումը, որը գտնվում է Կոլորադոյում և արտադրում է ազդանշանների բաշխիչներ GPS նավիգացիոն համակարգերի համար, որոնք տեղադրվել են անօդաչու ինքնաթիռում:

Ավելի վաղ հայտնի է դարձել կանադական NovAtel ընկերության արտադրության դետալների առկայության մասին, որը նույնպես գրասենյակ ունի ԱՄՆ-ում:

Սեպտեմբերի 12-ին ժամը 7.30-ի սահմանում ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---