ԱՄՆ-ն օգտագործո՞ւմ է հայ համայնքը սեփական շահերից ելնելով![]() 16 սեպտեմբերի 2011 - 18:26 AMT PanARMENIAN.Net - WIkiLeaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերի թվում հրապարակվել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի 2009թ. նոյեմբերի 17-ի ուղերձը, որտեղ դեսպանը գրում է հայկական համայնքի կուսակցություններն ու կազմակերպություններն ի նպաստ ԱՄՆ շահերի օգտագործելու հնարավորության մասին: «ՀՅԴ-ն ու Հնչակյան կուսակցություններն, ինչպես նաև Հայաստանում գործող սփյուռքի այլ կառույնցները, կառավարությունից տարբերվող դիրքորոշում ունեն մի շարք հարցերում, ինչը կարելի է օգտագործել մեր քարոզչական նպատակներով»,-գրում է Յովանովիչը: Դեսպանը նաև նշել է, որ Սփյուռքի կազմակերպությունների մեծ մասը ազգայնական տրամադրվածություն ունեն՝ ուշադրություն դարձնելով նրանց բացասական վերաբերմունքի վրա Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում: «Միայն ԱՀՀ-ն սատարեց ՀՀ կառավարությանը»,-գրել է Յովանովիչը՝ հավելելով, որ կառավարությունն իր հերթին համարում է թե «Սփյուռքի քաղաքականությունը հակասում է երկրի շահերին»: Ինչպես հայտնի դարձավ WikiLeaks-ի հրապարակած մեկ այլ աղբյուրից, Հայաստանում ԱՄՆ մեկ այլ դեսպան Ջոն Օրդուեյը նույնպես հետաքրքրվել է Սփյուռքի դերակատարությամբ երկրի կյանքում: 2004թ. հունիսի 1-ի հեռագրում նա գրում է, որ հայկական սփյուռքը լավ կազմակերպված կառույց է, մասնավորապես նկատի ունենալով ԱՄՆ հայ համայնքը: Դեսպանը նշում է, որ ԱՄՆ հայ համայնքը ամենաապահովներից մեկն է, և ֆինանսավորման մեծ մասը Հայաստանն հենց այնտեղից է ստանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |