Ըմբշամարտի ԱԱ. Միհրան Ջաբուրյանը զիջել է 3-րդ տեղի համար պայքարում, սակայն ստացել է Օլիմպիադայի ուղեգիր![]() 17 սեպտեմբերի 2011 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը հնարավորություն ուներ պայքարելու բրոնզե մեդալի համար: Աշխարհի առաջնությունում նա 1/16-րդ եզրափակչում զիջեց Վիկտոր Լեբեդևին, սակայն, քանի որ ռուսաստանցի ըմբիշը հասել էր եզրափակիչ, Ջաբուրյանը հնարավորություն ստացավ պայքարելու 3-րդ տեղի համար: 3-րդ տեղի համար մենամարտերում հայ ըմբիշը հնարավորություն ստացավ հաղթելու Լոպես Օլվերային և կուբացի Ֆրանկ Մարկեսին, սակայն զիջել է ղազախ Դավլեթ Նիյազբեկովին: Առաջին մրցափուլում ղազախ ըմբիշը վստահորեն հաղթեց Ջաբուրյանին 5:1 հաշվով, երկրորդ մրցափուլում հայ ըմբիշը կարողացավ հավաքվել ու կրճատել հաշվի տարբերությունը՝ 5:3, սակայն բրոնզե մեդալը նվաճել է Նիյազբեկովը ընդհանուր 3:1 հաշվով: Հայ ըմբիշը բավարարվեց Օլիմպիական ուղեգրով: Այդ քաշային կարգում չեմպիոն դարձավ Վիկտոր Լեբեդևը, 2-րդ տեղում է Ռադոսլավ Վելիկովը (Բուլղարիա): Սեպտեմբերի 17-ին աշխարհի առաջնության մրցագորգ դուրս կգան մինչև 60, 84 և 96 կգ քաշային կարգերի ըմբիշները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |