Հայաստանը 1-ին տեղում է ՏՀՏ ոլորտում աշխարհի ամենադինամիկ զարգացող երկրների թոփ տասնյակում![]() 17 սեպտեմբերի 2011 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Հեռահաղորդակցոթյան միջազգային միությունը հրապարակել է «Տեղեկացված հասարակության հաշվարկում 2011» վիճակագրական տվյալների փաստաթուղթը։ Վերջինս հայտնում է երկու հիմնական և կարևոր ցուցանիշ՝ երկրների տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացման ցուցանիշ և ՏՀՏ միջին գնային զամբյուղը։ ՏՀՏ զարգացման ցուցանիշը ներառում է վերջին երկու տարում 152 երկրների վիճակագրական համեմատական տվյալներ։ Հայաստանը ՀՏՀ զարգացման ցուցակում 2010-ին զբաղեցրել է 72-րդ տեղը, ինչը 14 հորիզոնականով ավել է 2008-ի համեմատ։ Այս կերպ Հայաստանը առաջ է անցել Ադրբեջանից և Վրաստանից, որոնք զիջում են դիրքերը՝ զբաղեցնելով 74-րդը և 77-րդը ցուցակում։ Նույն ժամանակամիջոցում, մի շարք զարգացող երկրիներ էականորեն առաջընթաց են ապրել ՏՀՏ տարածման և զարգացման տեսանկյունից։ Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը ՏՀՏ ոլորտում աշխարհի ամենադինամիկ զարգացող երկրների թոփ տասնյակում՝ երկու տարվա մեջ աճելով 31%: Այս ցուցանիշում Հայաստանը լավագույնն է և կրկին Ադրբեջանն ու Վրաստանը զիջում են Հայաստանին։ Ադրբեջանը 4-րդն է ցուցակում և Վրաստանը՝ 6-րդը։ Արդբեջանը գրանցել է ընդամենը 27% աճ այս ցուցանիշում երկու տարվա մեջ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |