Վարչապետը աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել![]() 17 սեպտեմբերի 2011 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Այցի շրջանակում վարչապետ Սարգսյանը հանդիպումներ կունենա ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շթեֆան Ֆյուլեի, Լիեժի քաղաքապետ Վիլլի Դեմեյերի, Բելգիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի հետ: Նախատեսվում է նաև Տիգրան Սարգսյանի հանդիպումը հայկական և եվրոպական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ «European Press Club»-ում: Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և պաշտոնատար այլ անձինք: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |