Իրանում BBC-ի հետ համագործակցության համար ձերբակալվել են 5 լրագրողներ

PanARMENIAN.Net - Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է 5 հոգու ձերբակալության մասին BBC կորպորացիայի պարսկերենով աշխատող ծառայության հետ համագործակցության համար:

Հեռուստաալիքի հաղորդագրության համաձայն, ձերբակալվածները BBC-ին տրամադրել են տեսանյութեր և տեքստային ռեպորտաժներ, որոնք ներկայացնում են Իրանը բացասական կողմից:

Բրիտանական կորպորացիան Իրանում պաշտոնական ներկայացուցչություն չունի: BBC –ի հեռարձակումն այդ երկրում գտնվում է արգելքի տակ:

2011-ի փետրվարին BBC-ն Թեհրանին մեղադրել է իր արբանյակային հեռարձակումն արգելափակելու մեջ: Այդ ժամանակ Եգիպտոսում սկսվել էին զանգվածային ելույթներ Հոսնի Մուբարաքի ռեժիմի դեմ, որոնք լայնորեն լուսաբանվում էին ԶԼՄ-ներում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---