Երևանում քննարկել են երկակի և ռազմական նշանակության ապրանքների արտահանման վերահսկման խնդիրները![]() 19 սեպտեմբերի 2011 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և «Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հետազոտական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ սեպտեմբերի 15-ից 16-ը Երևանում տեղի ունեցավ երկակի և ռազմական նշանակության ապրանքների արտահանման վերահսկման ոլորտում տեխնիկական փորձի փոխանակման միջազգային աշխատաժողով: Աշխատաժողովին մասնակցում էին նշված ոլորտի փորձագետներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Վիեննայում տեղակայված Վասսենարյան համաձայնագրի կենտրոնակայանից, ինչպես նաև նշված ոլորտում ներգրավված ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանում արտահանման վերահսկման իրավական դաշտում իրականացվող բարեփոխումների ընթացքը և զարգացման միտումները, վերահսկվող ապրանքների Հայաստանում կիրառվող ցուցակների համապատասխանեցումը Եվրամիության ցուցակներին, երկակի և ռազմական նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների ներմուծման և արտահանման լիցենզավորման համար միջազգային պրակտիկայում կիրառվող էլեկտրոնային «tracker-7» համակարգի ներդրման հնարավորությունները Հայաստանում, վերջնական օգտագործման հավաստագրերի իրավական կարգավորման հետ կապված խնդիրներ, ինչպես նաև հայկական ընկերություններում և ձեռնարկություններում ներքին համապատասխանեցման ծրագրերի /Internal Compliance Program/ ներդրման հեռանկարները: Քննարկվեց նաև արտահանման վերահսկման հետ սերտորեն փոխկապակցված սահմանների համալիր կառավարման ՀՀ ռազմավարությունը և դրա իրականացման ընթացքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |