HSBC հաջողված է համարում իր բիզնեսը Հայաստանում՝ ի տարբերություն Վրաստանի![]() 19 սեպտեմբերի 2011 - 14:49 AMT PanARMENIAN.Net - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հաջողված է համարում իր բիզնեսը Հայաստանում: Նման կարծիք է հայտնել բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: Ինչպես հայտնել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում, դեռ մայիսին «Էյչ-Էս-Բի-Սի»-ն հայտարարեց իր նոր ռազմավարության մասին, որն ենթադրում է ռեսուրսների ու կապիտալի կենտրոնացում այն շուկաներում, որտեղ կապիտալը կարող է ապահովել աճի մեծ տեմպեր ու շահութաբերություն: Ըստ նրա, նոր ռազմավարությունը հիմնված է 5 օբյեկտիվ ցուցանիշների վրա, որոնց համաձայն գնահատվում է բանկի ներկայության արդյունավետությունն այս կամ այն երկրում: «Եթե անդրադառնանք Վրաստանին, ապա այստեղ կիրառվեց յուրահատուկ մոտեցում, մասնավորապես, դա վերաբերվում էր շուկայի ծավալներին ու գործունեության արդյունավետությանը»,-ասել է նա՝ մեկնաբանելով 2012թ. բանկի գործունեության կասեցումը Վրաստանում: HSBC-Վրաստանը սեպտեմբերի 6-ին հաղորդագրություն է տարածել, որի համաձայն բանկային խմբի գլոբալ ռազմավարության փոփոխության արդյունքում որոշվեց դադարեցնել բանկի գործունեությունը Վրաստանում: HSBC խումբը 2011թ. օգոստոսի 1-ին հայտարարեց 25 000 աշխատանքային տեղերի կրճատման մասին և ծախսերի նվազեցման նպատակով 20 երկրներում իր գործունեության դադարեցման մասին: Անդրադառնալով Հայաստանին՝ Քլիֆորդը նշեց, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն շարունակում է իր բիզնեսը երկրում՝ նոր միջոցներ ներդնելով (1 մլրդ դոլար) նոր տեխնիկական մոտեցումների ներդրման համար, իսկ առաջիկա ամսում կբացի նոր մասնաճյուղ, ևս երկուսը կբացվեն 2012թ., կավելացվի բանկոմատների թիվը: «Հայաստանում, բանկի բացումից ի վեր, մեր բիզնեսը լավ է զարգացել, մենք զգալի տեղ ենք զբաղեցրել երկրի բանկային համակարգում: Հայաստանը կմնա HSBC ներկայության միակ երկիրը Հարավային Կովկասում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |