Հ. Սասունյան. Եթե պարզվի, որ Արցախում ոչնչացված անօդաչու սարքն ամերիկյան է, ապա հայերը պետք է բողոքեն ԱՄՆ դեմ![]() 19 սեպտեմբերի 2011 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Եթե պարզվի, որ սեպտեմբերի 12-ին ոչնչացված անօդաչու թռչող սարքը, որը հետախուզական աշխատանքներ էր կատարում Արցախի օդային տարածքում, արտադրվել է ԱՄՆ կողմից, ապա դա կբացի այդ հարցի նոր ասպեկտներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է The California Courier թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը: Նրա խոսքով, այդ դեպքում ողջ աշխարհի հայերը պետք է իրենց բողոքն արտահայտեն ԱՄՆ դեմ, քանի որ նման սարքի մատակարարումը նպաստում է պատերազմին: Սեպտեմբերի 12-ին ժամը 7.30-ի սահմանում ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն: Կանադական NovAtel ընկերությունից բացի, որի արտադրության դետալները նկատվել են Արցախի ՀՕՊ կողմից ոչնչացված ադրբեջանական անօդաչու ինքնաթիռի վրա, բացառված չէ ամերիկյան ընկերության կողմից Ադրբեջանին սարքավորումներ տրամադրելը, որն արտադրում է ազդանշանների բաշխիչներ: Մասնավորապես, տեսանյութերում, որտեղ երևում է անօդաչու սարքը, լավ երևում է Pueblo West ընկերության անվանումը, որը գտնվում է Կոլորադոյում և արտադրում է ազդանշանների բաշխիչներ GPS նավիգացիոն համակարգերի համար, որոնք տեղադրվել են անօդաչու ինքնաթիռում: Ավելի վաղ հայտնի է դարձել կանադական NovAtel ընկերության արտադրության դետալների առկայության մասին, որը նույնպես գրասենյակ ունի ԱՄՆ-ում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |