Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Գոռ Մինասյանը նվաճել է արծաթ, իսկ Հայկ Հակոբյանը` բրոնզ![]() 19 սեպտեմբերի 2011 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Բուխարեստում ավարտվել է պատանիների և երիտասարդների շարքում Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Պատանիների շարքում +105 ք/կ հանդես եկող Գոռ Մինասյանը երկամարտի արդյունքում բարձրացրել է 395 կգ ծանրաձող և նվաճել արծաթե մեդալ, առաջին տեղը գրավել է Լաշա Տալախաձեն (Վրաստան) 402 կգ արդյունքով: Երիտասարդների շարքում Հայկ Հակոբյանը նույն քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ տեղը 398 կգ արդյունքով: Չեմպիոն է դարձել ծանրորդ Ժիրի Օրսագը 405 կգ-ով: Ավելի վաղ, Հայաստանի հավաքականի անդամներից մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն էր դարձել Աղասի Աղասյանը (77 ք/կ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |