ՀԱԿ ակտիվիստների գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն19 սեպտեմբերի 2011 - 16:38 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ ակտիվիստների գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն։ «Երևան քաղաքի Տերյան փողոցում օգոստոսի 9-ին մի քանի անձանց կողմից խուլիգանություն կատարելու և ոստիկաններին դիմադրություն ցույց տալու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2011թ. սեպտեմբերի 16-ին ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու համար»,- հայնտում են դատախազությունից։ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հիշյալ քրեական գործով իրականացված նախաքննության շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել թվով 7 անձ. Տիգրան Առաքելյան, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Արտակ Կարապետյան, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, Սարգիս Գևորգյան, Արեգ Գևորգյան, Դավիթ Քիրամիջյան, Սահակ Մուրադյան, Վահագն Գևորգյան, ովքեր մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Մեղադրյալները նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել` ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների ենթարկվելու վերաբերյալ: Ուստի` քրեական գործի օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու համար գլխավոր դատախազի հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն: Նյութեր թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում |