Սասուն Միքայելյան. Անկախ Հայաստանի գլխավոր ձեռքբերումը Ղարաբաղն է![]() 19 սեպտեմբերի 2011 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Անկախ Հայաստանի գլխավոր ձեռքբերումը Ղարաբաղն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Նրա խոսքով, Արցախի ազատագրմամբ հայերը «կարողացան իրականացնել մեր պապերի դարավոր երազանքը»: «Այսինքն, ոչ միայն Ղարաբաղը, այլև Հայաստան աշխարհը ազատագրվեց թուրք-ասկյարներից»,- նշել է նա: Այս համատեքստում նա ասել է, որ ձեռք բերելով անկախությունը` «հայ ժողովուրդը կառուցեց մի տաճար», որը պարտավոր է պահպանել: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը` Միքայելյանը նշել է, որ պատերազմի հավանականությունը շատ մեծ է: Սակայն, նրա կարծիքով, արտաքին ուժերի ներսում կատարվող փոփոխությունների պատճառով այսօր ռազմական գործողությունների վերսկսումն իրական չէ: Միևնույն ժամանակ Միքայելյանը նշել է, որ պատերազմն անխուսափելի է, և որ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի դրան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |