Նիկիտա Միխալկովի «Ցիտադել» ֆիլմն առաջադրվել է «Օսկարի»

Նիկիտա Միխալկովի «Ցիտադել» ֆիլմն առաջադրվել է «Օսկարի»

PanARMENIAN.Net - Ռուս ռեժիսորները և կինոգործիչները Նիկիտա Միխալկովի «Ցիտադել» ֆիլմն անվանել են «Օսկարի» թեկնածու Ռուսաստանից: Այդ մասին ՌՒԱ «Նովոստիին» հաղորդել է Կիրիլ Ռազլոգովը: Միխալկովի ֆիլմի հետ մրցակցում էին Անդրեյ Զվյագինցևի «Ելենան» և Ալեքսանդր Սոկուրովի «Ֆաուստը», որը ստացել է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»: Սակայն «Օսկարի» հանձնաժողովի անդամները (որի մեջ մտնում է հենց Միխալկովը), «Ցիտադելը» ավելի արժանի են համարել ամերիկյան մրցանակաբաշխության համար: Պետք է նշել` «Ցիտադելը», որի նկարահանումներն արժեցել են 42 մլն դոլար, քննադատների և հանդիսատեսի կողմից ընդունվել է ոչ միանշանակ և ձախողվել վարձույթում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---