Հայաստանը կներկայացնի իր նվաճումները ԵՄ համագործակցության կոմիտեի 12-րդ նիստում![]() 20 սեպտեմբերի 2011 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ ինտենսիվ բանակցությունների կարևորագույն բաղկացուցիչ մասն են կազմում Ազատ առևտրի մասին համապարփակ ու խորացված պայմանագրին առնչվող հարցերը: Այդ մասին սեպտեմբերի 20-ին Երևանում լրագրողներին է ասել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել և այսօր մեր խնդիրն է հստակ ներկայացնել այդ նվաճումները»,-ասել է նա: Երևանում ընթանում է ԵՄ համագործակցության կոմիտեի 12-րդ նիստը: Նիստի համանախագահներն են. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, եվրոպական կողմից` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը: Ըստ Վիգանդի, Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման ճանապարհին մեր երկիրը պետք է մի շարք հարցեր լուծի 4 ուղղություններով: Առաջին հերթին, դրանք տեխնիկական խոչընդոտներն են առևտրում ստանդարտացման, չափագրման, սանիտարական ու ֆիտոսանիտարական պաշտպանության ուղղությամբ, մտավոր սեփականության պաշտպանությունը: Ենթադրվում է նաև, որ համակարգային փոփոխություններ են հարկավոր պետկառավարման և ենթակառուցվածքների ձևավորման ոլորտներում: «Ընդ որում, բոլոր ուղղություններով արդեն ծավալուն աշխատանք է կատարվել, առանձին ուղղությունները մենք այսօր ճշտում ենք, հասկանալու համար, թե ինչ է մեզանից սպասում եվրոպական կողմը»,-ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |