«Ամերիաբանկը» աջակցել է Համահայկական համաժողովի կազմակերպմանը![]() 20 սեպտեմբերի 2011 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը հանդես է գալիս որպես Համահայկական համաժողովի գլխավոր աջակից, որն անցկացվում է Երևանում 2011-ի թվականի սեպտեմբերի 19-20-ն ընկած ժամանակահատվածում: Ամերիաբանկը, կարևորելով Հայաստանի հետ սփյուռքի համայնքների փոխհարաբերությունների ամրապնդումը, հայրենիք-սփյուռք գործակցության հեռանկարները, ողջ հայ ժողովրդի միասնականության և համազգային հիմնահարցերի նշանակությունը, ինչպես նաև նոր գործարար կապերի ձևավորումը, իր աջակցությունն է ցուցաբերել համաժողովի կազմակերպման աշխատանքներին: Համաժողովին մասնակցում են 46 երկրներից ժամանած սփյուռքի 151 կազմակերպությունների 550 ղեկավարներ և ներկայացուցիչներ: Ըստ համաժողովի ընթացակարգի` լիագումար նիստին և ՀՀ նախագահի ընդունելությանը հաջորդում են թեմատիկ նիստերը, որոնք ընթանում են բուռն քննարկումներով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |