Սեյրան Օհանյանն ու ամերիկացի գեներալ Լի Թաֆանելլին քննարկել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը![]() 20 սեպտեմբերի 2011 - 15:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին ութ տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել Կանզասի ազգային գվարդիայի և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև համագործակցության խորացման ուղղությամբ: Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն և Կանզասի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին շնորհավորել են անկախության 20-ամյակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանի պաշտպանության պատասխանատու գործում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |