Գերմանիայի դեսպանը հորդորել է ՀՀ իշխանություններին հարկային բարեփոխումներ անցկացնել![]() ![]() PanARMENIAN.Net - Գերմանիան ավանդաբար լավ տնտեսական հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ և ձգտում է ընդլայնել համագործակցության ոլորտները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը: Դեսպանն անդրադարձել է որոշ խնդիրների, այդպես, ըստ Շմիդտի, հայկական իշխանությունները պետք է ակտիվացնեն բարեփոխումները հարկային ու իրավական ոլորտներում: «Մեզ մտահոգում են արտագաղթի տեմպերը: Բարեփոխելով հարկային համակարգն ու լավ աշխատանքային պայմաններ ստեղծելով, իշխանությունները կկարողանան նվազեցնել արտագաղթողների թիվը»,-ասել է նա: Դեսպանը նաև ընդգծել է, որ կարևոր է փոխել մոտեցումը իրավական համակարգին, այն է, իշխանության ստանձնած պարտավորությունների կատարմանը: «ԶԼՄ-ները պետք է իշխանություններին վերահսկող մարմնի դեր կատարեն»: Հանս Յոհան Շմիդտը նշել է, որ երկրի հասարակական կյանքում ԶԼՄ-ների դերակատարության բարձրացման նպատակով Գերմանիայի դեսպանատունը մտադիր է սեմինարներ ու դասընթացներ կազմակերպել ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |