Հայաստանը շնորհակալ է Կանադային Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սկզբունքային դիրքորոշման համար![]() 20 սեպտեմբերի 2011 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի Գլխավոր նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնին: Գլխավոր նահանգապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթելով հաջողություն այդ պատասխանատու աշխատանքում, համոզմունք հայտնեց, որ Հայաստանի դեսպանը իր գիտելիքներով և դիվանագիտական փորձով կնպաստի հայ-կանադական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: «Կանադայի իշխանությունները բարձր են գնահատում տարբեր բնագավառներում Հայաստանի հետ աճող դաշնակցային և գործընկերային հարաբերությունները: Մեր ժողովուրդները հպարտ են իրենց մշակույթային և առևտրային փոխգործակցության դրական ընթացքով: Ակնկալում ենք շարունակել ընդհանուր նպատակների իրագործմանն ուղղված մեր հետևողական քայլերը միջազգային ասպարեզում, մասնավորապես` Ֆրանկոֆոնիայի կազմակերպության միջոցով»,- նշել է Գլխավոր նահանգապետը: Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին հայ-կանադական հարաբերությունները քաղաքական, տնտեսական և մշակութային հարթություններում, առկա բարեկամական կապերի զարգացմանն և ընդլայնման հեռանկարները: Դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց Հայոց Ցեղասպանության հարցում կանադական իշխանությունների որդեգրած սկզբունքային դիրքորոշման համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |