ՀՀ սփյուռքի նախարարը միանգամայն հնարավոր է համարում պատգամավորական տեղեր ստեղծել սփյուռքահայերի համար![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ամփոփելով առաջին Համահայկական համաժողովի արդյունքները, նշել է, որ հետագայում միանգամայն հնարավոր է համարում պատգամավորական տեղեր ստեղծել սփյուռքահայերի համար: Նախարարը ներկայացրել է համաժողովի արդյունքները՝ նշելով, որ, վերջապես հայ ժողովրդին հաջողվեց գերակա հարցերի համատեղ օրակարգ ընդունել: Ըստ Հակոբյանի, առաջնային հարցերի ցանկում են Ցեղասպանության ճանաչումը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ՀԱԵ դերի ամրապնդումը, ինչպես նաև պայքարը հայ համայնքներում ուծացման դեմ: «Համաժողովում ներկայացվել է 115 զեկույց, որոնց հեղինակները բավականին գործնական առաջարկություններով հանդես եկան»,-ասել է նա: Սեպտեմբերի 19-ին Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Համահայկական համաժողովը, որին ներկայացված է 151 կազմակերպություն աշխարհի 46 երկրից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |