Թուրքիայի ՆԳ նախարարը չի բացառում, որ պայթյունը Անկարայում ահաբեկչություն էր

PanARMENIAN.Net - Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նայիմ Շահինը հայտարարել է, որ Անկարայում պայթյունի պատճառ կարող էր դառնալ ահաբեկչական ակտը: «Ահաբեկչության հավանականությունը մեծ է, բայց առայժմ դիտարկվում են նաև այլ տարբերակներ, համակողմանի հետաքննություն է ընթանում»,- նախարարի խոսքն է մեջբերում ՌԻԱ Նովոստին: Նրա խոսքով, պայթյունի արդյունքում զոհվել է երեք մարդ, վնասվածքներ է ստացել 15 հոգի, որոնցից հինգի վիճակը ծանր է:

Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 11:00-ին, Քըզըլայ թաղամասում, որտեղ գտնվում են պետհաստատություններ, խանութներ և միշտ բազմամարդ է:

Առաջին հաղորդագրությունների համաձայն, պայթել է միկրոավտոբուս, պայթյունից այրվել են փողոցում կանգնեցված մի քանի ավտոմեքենաներ: Պայթյունի ալիքից հարևան տներում կոտրվել են ապակիները: Անթալիայի նահանգապետ Ալաաթթին Յուքսելը, որն այցելել է դեպքի վայր, լրագրողներին հաղորդել է, որ ականատեսներից մեկի տեղեկատվության համաձայն, շենքի վերին հարկերից կենցաղային գազով բալոն է նետվել կամ ընկել: Ոստիկանությունը շրջափակել է պատահարի վայրը: Պետհաստատությունները, այդ թվում` Թուրքիայի կառավարության շենքն ուժեղացված հսկողության տակ են: Անկարայի դատախազությունը, որը քրեական գործ է հարուցել պայթյունի առթիվ, մոտ ժամանակներս պետք է հրապարակի պատահարի պաշտոնական վարկածը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---