Չարլզ Լոնսդեյլ. Չնայած բազմաթիվ արգելքներին, Հայաստանը 20 տարվա անկախության ընթացքում շատ բան է ձեռք բերել![]() 20 սեպտեմբերի 2011 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ: Ինչպես նշվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան` Facebook սոցիալական ցանցի էջում տեղակայված ուղերձում, չնայած բազմաթիվ արգելքներին, Հայաստանը 20 տարվա անկախության ընթացքում շատ բան է ձեռք բերել: «Իհարկե, դա այնքան էլ երկար ժամանակահատված չէ բոլոր խնդիրների լուծման համար: Ես ցանկանում եմ, որպեսզի Հայաստանը հավատարիմ լինի ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության սկզբունքներին»,- նշել է Չարլզ Լոնսդեյլը` ընդգծելով, որ Մեծ Բրիտանիան շարունակելու է աջակցել Հայաստանին ԵՄ հետ հարաբերությունների ամրապնդման ճանապարհին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |