Հարութ Սասունյան. Հայերն այսուհետ երբեք չեն ապրի ադրբեջանցիների իշխանության տակ![]() 21 սեպտեմբերի 2011 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Սասունյանը հատվածներ է հրապարակել է Նախիջևանում տիրող իրավիճակի և հայերի հանդեպ ադրբեջանցիների վերաբերմունքի մասին շոտլանդացի գիտնական Սթիվեն Շիմի նախկինում անհայտ զեկույցից: Ըստ Սասունյանի, հետազոտող պատմաբանի զեկույցը Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման վառ ապացույցն է և հաստատում է, որ հայերը երբեք չեն ապրի ադրբեջանցիների կառավարման տակ: «Շիմն իր զեկույցում մանրամասն նկարագրում է հայկական եկեղեցիների գտնվելու վայրերը, որոնց տեղում այժմ մեջիթներ են կանգնեցված, նկարագրում է իրավապահ մարմինների հետ ունեցած բազմաթիվ խնդիրները կապված Նախիջևանի ինքնավարության տարածքով տեղաշարժվելու հետ»,-ասել է Սասունյանը: Ամփոփելով՝ Սասունյանը զուգահեռներ է անցկացնում Նախիջևանի ու Արցախի միջև՝ ընդգծելով, որ եթե ադրբեջանցիներն այդքան վատ էին վերաբերվում օտարերկրացու հետ, կարելի է ենթադրել թե նրանք ինչպես են վերաբերվել Արցախի հայերին: Շոտլանդացի պատմաբանի զեկույցը հրապարակվել է 2006թ., սակայն, մեծ կրճատումներով և մեծ տարածում չի ստացել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |