ԱՄՆ-ն և Թուրքիան պայմանավորվել են ճնշում գործադրել Սիրիայի հանդեպ![]() 21 սեպտեմբերի 2011 - 13:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Թայիփ Էրդողանը երկկողմանի հանդիպման ընթացքում հանգել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտությանը` կապված հակակառավարական ելույթները կոպտորեն ճնշելու հետ: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, երկու առաջնորդների բանակցությունները կայացել են Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում: Օբաման կոչ է արել Էրդողանին վերականգնել Իսրայելի հետ բարիդրացիական հարաբերությունները: Սիրիայում հակակառավարական ելույթները սկսվեցին 2011թ. մարտին: Տարբեր քաղաքներում ընդդիմադիրների ելույթները դաժանորեն ճնշվում էին անգամ այն բանից հետո, երբ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ խոսակցության ժամանակ Բաշար Ասադը խոստացավ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: Օգոստոսի 19-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին` կոչ անելով հրաժարական տալ: Նման պահանջով ելույթ են ունեցել նաև Եվրամիությունը, Ֆրանսիան և Գերմանիան:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |