Սեյրան Օհանյան. Հայաստանի Հանրապետության անկախությունը մեր գլխավոր ձեռքբերումն է![]() 21 սեպտեմբերի 2011 - 15:49 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի Հանրապետության անկախության 20 տարիները մեր գլխավոր ձեռքբերումն են»,- ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսից հետո հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, այդ 20 տարիները հնարավորություն են տվել, որպեսզի բոլոր քաղաքացիական գերատեսչությունները և բանակն իրենց ցույց տան այնպես, «ինչպես այսօր ցուցադրեցին զորահանդեսի ընթացքում»: «Կարծում եմ, որ այս 20 տարիները մեզ հնարավորություն են տվել ավելի խորը գնահատել անվտանգության մթնոլորտը և սպառնալիքներն, որն առկա են Հայաստանի շուրջ, և մեր երկիրն այնպես կառուցել, որպեսզի բոլոր պետական գերատեսչություններն իրենց ավանդն ունենան երկրի անվտանգության ապահովման գործում»,- ասել է նախարարը: Այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել զորահանդես` նվիրված Հայաստանի Հանրապետության 20-ամյա տարեդարձին: Զորահանդեսի ընթացքում ցուցադրվել են հայկական արտադրության «Կռունկ» անօդաչու թռչող սարքերը: Բացի դրանից, զորահանդեսին առաձին շարասյուներով անցել են ռուսական բանակի և Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները: Զորահանդեսին մասնակցել են հայկական բանակի հոգևորականները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |