Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց Հանրապետական մաղթանք ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Կաթողիկոսը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարեց Հանրապետական մաղթանք: Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, կառավարության անդամները, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, հոգևոր և աշխարհիկ գործիչներ, հավատացյալներ: «Մեր ժողովրդի համար պետականության կորստից ի վեր միշտ առաջնային մնաց վերահաստատումը հայրենի պետության ազատ ու անկախ կյանքի, որի անվերապահ սիրով ծնունդ առան Արցախի ազատագրության և Հայաստանի անկախության հաղթանակները», ասաց Գարեգին Բ-ն արարողության ավարտից հետո: Իր հերթին Արամ Ա-ն իր խոսքում նշեց, որ անկախությունը դա Աստծո պարգև է և որ հայ ժողովուրդը միշտ պայքարել է անկախության համար հավատի հետ միասին. «Այդ պայքարը ձգվեց Ավարայրից Սարդարապատ և Ղարաբաղ»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |