ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԵԱՆԵՐԸ ՀԱՐԳԵԼ ԵՆ ՀՈԼՈՔՈՍԹԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ30 ապրիլի 2003 - 23:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հրեական համայնքն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում հայ ժողովրդին Հայոց Ցեղասպանության առնչությամբ, քանի որ այն ազգը, որը նման ցավ է ապրել, ունակ է հասկանալու մեկ այլ ազգի ցավը: Այդ մասին, «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է ռավին Գերշ Բուրշտեյնը Երեւանում Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ: Իր հերթին միջոցառման ընթացքում Հայաստանում հրեկան համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը նշել է, որ մարդկությունը «պետք է հիշի կատարված չարիքի մասին, որի դեմ պայքարին պետք է ուղղված լինեն մեր բոլոր մտքերը եւ գործողությունները»: Նա ընդծել է,որ Հայաստանում չկան հակասեմիտիզմի ակնհայտ դրսեւորումներ, «թեեւ արդեն երկրորդ տարին է, ինչ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին «Դաշնակցություն» կուսակցության երիտասարդ ներկայացուցիչները այրում են թուրքական դրոշը, որի վրա չգիտե՞ս ինչու կա նաեւ Դավիթի աստղը` հրեական ժողովրդի խորհրդանիշը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |