Արմեն Ռուստամյան. Ընտրությունների մեծամասնական համակարգը հարկավոր է իշխանություններին վերարտադրման համար![]() ![]() PanARMENIAN.Net - Իշխանությունները քաղաքական կամք չունեն երկրում արդար ու ազնիվ ընտրություններ անցկացնելու համար և մեծամասնական համակարգը հարկավոր է իշխանություններին վերարտադրման համար: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ընտրական համակարգի խնդիրների քննարկման ժամանակ: Իսկ մենք կպայքարենք այդ մեխանիզմների դեմ»,-հավելել է նա: Նա կոչ է արել ուշադորություն դարձնել, որ դեռևս ոչ մի ընդդիմադիր կամ անկախ պատգամավոր, որը հետագայում ընդդիմադիր կեցվածք է ընդունել, չի հաղթել մեծամասնական կարգով: Ըստ նրա, նման ընտրություններում որոշիչը փողն է: Նա հեգնանքով առաջարկել է ուղղակի աճուրդ կազմակերպել այդ մանդատների համար, իսկ միջոցներն ուղղել այդ ընտրատարածքների խնդիրների լուծմանը: Նա նշել է նաև, որ հաճախ եվրոպացիները չեն հասկանում, թե ինչու են հայ պատգամավորները բողոքում մեծամասնական համակարգից, քանի որ ժողովրդավարական երկրում միևնույն է, թե որ կարգով է ընտրվում պատգամավորը: Ըստ Ռուստամյանի, Հայաստանի գլխավոր խնդիրն այն է, որ մարդիկ չեն հավատում, որ հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնել երկրում: Իր հերթին «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը նշել է, որ միակ արդար ու ազատ ընտրությունները Հայաստանում անցել են 1990թ. խորհրդային ընտրական համակարգի պայմաններում: Նա ընդգծել է, որ լիովին համամասնական համակարգը անհրաժեշտ է Հայաստանին «օդի ու ջրի նման»: Այժմ ԱԺ 131 պատգամավորից 90 ընտրվում է համամասնական ու 41-ը՝ մեծամասնական համակարգով: Քննարկումը կազմակերպել էր Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը ԱՄՆ NDI ինստիտուտի աջակցությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |