Քրդերը որոշել են հայերին ետ կանչել Թուրքիա՞23 սեպտեմբերի 2011 - 13:56 AMT PanARMENIAN.Net - 2011թ. սեպտեմբերի 21-ին «Երկիր» միության Ֆրանսիայի մասնաճյուղի անդամները, որոնք Դիարբեքիրում են գտնվում այնտեղ 2011-ի սեպտեմբերի 21-25-ը անցկացվող ֆորումին մասնակցելու նպատակով, հանդիպել են Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ սոցիալ-մշակութային ծրագրեր իրականացնելու հեռանկարները: Բայդեմիրը «Երկիր» միությանը ներկայացրել է կոնկրետ առաջարկներ՝ պատրաստակամություն հայտնելով բոլոր ուղղություններով զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունը: Դիարբեքիրի ազգությամբ քուրդ քաղաքապետը նշել է, որ Դիարբեքիրը պատրաստ է ընդունել երկրամասից հեռացած հայերի ժառանգներին՝ հայտարարելով, որ Դիարբեքիրից հեռացած ցանկացած հայի հետնորդներ վերադառնալու դեպքում ունենալու են նույն իրավունքները, որոնք ունեն քրդերը: «Հայերը 1914-ականների կոտորածներից հետո հեռացել են այստեղից և մենք մնացինք այստեղ մեկուսացած և ինչքան մեկուսացանք, այդքան աղքատացանք»- հայտարարել է Բայդեմիրը: Նորից նշելով վերադառնալ ցանկացող հայերի իրավունքների մասին, քաղաքապետը հաստատել է, որ նա պատրաստ է շարունակել հայության հետ այդ ուղղությամբ բանակցությունները: 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած հայկական կոտորածների ժամանակ քրդական խմբավորումները մեծ աջակցություն են ցուցաբերել երիտթուրքական կառավարությանը, որը էթնիկական զտումներ է իրականացրել մասնավորապես հայերի նկատմամբ: Էթնիկական զտումների արդյունքում քուրդ բնակչությունը բնակություն է հաստատել Արևմտյան Հայաստանի տարածքում, որը ներկայումս Արևելյան Անատոլիան է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |