Հայկական մրգային գինիներին դուր է գալիս համաշխարհային շուկայի լոյալությունը![]() 23 սեպտեմբերի 2011 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Կոնյակի արտահանմանը բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող ալկոհոլային արտադրանքի 93 տոկոսը, սեպտեմբերի 23-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: «Միաժամանակ 93 տոկոսից 92-ը բաժին է ընկնում ԱՊՀ շուկային, այդ շուկային բաժին է ընկնում նաև հայկական գինու արտահանման 65-70 տոկոսը»,- ասել է գինեգործը:Այդ առումով Ավագ Հարությունյանը նշել է, որ վերջին հաշվով, կոնյակի , գինու և օղու արտահանման կառուցվածքում վերջին 10 տարում իրական փոփոխություններ չեն եղել: «Առաջիկա ամիսներին հնարավոր է մի քիչ ավելանա գինու արտահանման ծավալը, ընդ որում մրգային գինու, մասնավորապես, նռան»,- ասել է նա: Դրան նպաստում է համաշխարհային շուկայի պահանջարկը, ինչը ստիպում է Հայաստանին զբաղվել մրգային գինու արտադրությամբ, քանի որ ավելի լոյալ է վերահսկողության դաշտը, որտեղ կեղծման հավանականությունը զգալիորեն մեծ է խաղողի գինիների նկատմամբ վերահսկողության համեմատ: «Դա ձեռնտու է մեր արտադրողներին, քանի որ նրանք իրենց այստեղ ազատ են զգում և արտահանում են մրգային գինիները»,- ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |