Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան պատրաստ է մեդիատորի դեր ստանձնել ղարաբաղյան կարգավորման հարցում

Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան պատրաստ է մեդիատորի դեր ստանձնել ղարաբաղյան կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստ է մեդիատորի դեր ստանձնել ղարաբաղյան կարգավորման հարցում՝ ապահովելու համար տարածաշրջանի կայունությունն ու հակամարտության լուծումը, եթե Ադրբեջանը նման ցանկություն հայտնի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: «Թուրքիան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորմանը»,-ասել է նա:

Ըստ նրա, եթե Թուրքիային հնարավորություն տրվի ակտիվացնել իր դերը հակամարտության կարգավորման գործում, ապա նա ամեն ինչ կանի, որպեսզի Ադրբեջանի «գրավյալ տարածքները» ազատագրվեն և վերականգնվի տարածաշրջանի կայունությունը, հայտնում է Trend-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---