NASA-ի արբանյակն ընկել է Երկրի վրա, վայրն անհայտ է![]() 24 սեպտեմբերի 2011 - 13:40 AMT PanARMENIAN.Net - NASA-ի 6 տոննա կշիռ ունեցող գիտական արբանյակը ընկել է Երկրի վրա, հայտնել է ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը։ Սակայն, դեռ պարզ չէ, թե որտեղ են ընկել բեկորները, գրում է Reuters-ը։ NASA-ն ասել է, որ իր 20 տարեկան արբանյակն անցել է Կանադայի և Աֆրիկայի, ինչպես նաև Խաղաղ, Ատլանտյան օվկիանոսների և Հնդկական ծովի վրայով, սակայն կոնկրետ ժամը և ընկնելու վայրը դեռ հայտնի չեն։ Twitter-ում կային հաղորդագրություններ, որ մարդիկ ընկնող բեկորներ են տեսել արևմտյան Կանադայի Կալգարի քաղաքից հարավ և հավանաբար դրանք NASA-ի արբանյակի բեկորներն են։ Ըստ ավելի վաղ տարածված տեղեկությունների՝ NASA-ի գիտնականների հաշվարկով արբանյակը 26 բեկորի պետք է բաժանվեր երկրին մոտենալիս։ Ամենածանր բեկորը մոտ 158 կգ է։ Թերևս անցյալում արբանյակի հարվածից աղետալի որևիցե դեպք դեռ չի գրանցվել։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |