Սեյրան Օհանյանն ընդունել է 2011թ. Ձյուդոյի եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթողներին![]() 26 սեպտեմբերի 2011 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է 2011թ. Ձյուդոյի եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթողներ Գարիկ և Գոռ Հարությունյաններին, նրանց անձնական մարզիչ Նաիրի Մաթևոսյանին, հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանին և Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանին: Նախարարը շնորհավորել է մարզիկներին և կարևորել, որ այդքան կարևոր և աննախադեպ հաղթանակը տոնվեց Հայաստանի անկախության 20-ամյակի նախօրեին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՁՖ փոխնախագահ Դավիթ Խիթարյանը, բանակի մարզական ակումբի շարքային Գոռ Հարությունյանը, Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող Գարիկ Հարությունյանը, նրանց անձնական մարզիչ Նաիրի Մաթևոսյանը պարգևատրվել են Վազգեն Սարգսյան մեդալով, իսկ հավաքականի մարզիչ Տիգրան Բաբայանը` հատուկ շնորհակալագրով: Նախարարը ցանկացել է, որ առաջիկայում Քեյփթաունում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը մարզիկները մասնակցեն նույն հաջողությամբ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |