Շախմատի ԵԱ ակումբային մրցաշարի առաջին տուրից հետո առաջատարը «Միկա» կանանց ակումբն է26 սեպտեմբերի 2011 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Սլովենական Ռոգաշկա Սլատինա քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի առաջնությունը: Տղամարդկանց «Միկա» ակումբը առաջին տուրում հանդիպել է Լյուքսեմբուրգի Sprenger Echternach-ի հետ և հաղթել է 5:1 հաշվով: «Միկան» 17-րդ տեղում է, մրցաշարի առաջատարն է ռուսական Ekonomist SGSEU-ը 6 միավորով: «Միկայի» կանանց թիմը նույնպես կարողացավ հաղթել իտալական Fischer Chieti թիմին 3,5:0,5 հաշվով և գլխավորում է մրցաշարային ակումբը: Երկրորդ տուրում հայ շախմատիստուհիների մրցակիցը կլինի Eynatten 47-ը, իսկ կանայք կխաղան Schakselskap-ի հետ: Տղամարդկանց թիմում խաղում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Կանանց թիմում հայտագրված են Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին, Ժու Չենը և Լիլիթ Մկրտչյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |