Նոյեմբերի 19-ին կայանալու է Հայ երիտասարդ երգիչների HAYRENIQ – 2011 մրցանակաբաշխությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին Մոսկվայում տեղի է ունենալու Հայ երիտասարդ երգիչների երկրորդ ամենամյա փառատոնը - HAYRENIQ – 2011-ը: Ինչպես տեղեկացնում է մրցանակաբաշխության մամլո ծառայությունը, առաջին փառատոնը (գալա համերգը) տեղի է ունեցել 2010թ-ի նոյեմբերի 7-ին, Մոսկվայի արվեստի տուն դահլիճում, որտեղ երիտասարդ երգիչների հետ միասին իրենց կատարումը ներկայացրեցին էստրադային աստղեր և հայտնի պարային խմբեր: Փառատոնի գլխավոր նպատակն է, հնարավորություն տալ երիտասարդ երգիչներին հայտնել իրենց մասին:

Ծրագրի կազմակերպիչն ու գլխավոր հովանավորն է “HAYRENIQ” ընկերությունը: Այս տարվա փառատոնը - HAYRENIQ – 2011 լիովին տարբերվում է առաջինից: Այս անգամ երիտասարդ երգիչները կկատարեն աշխարհահռչակ երգեր:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---