Արգենտինայում Հայաստանի անկախության տարեդարձի պատվին դիվանագետները թենիս են խաղացել![]() 27 սեպտեմբերի 2011 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ Արգենտինայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ակտիվ մասնակցությամբ սեպտեմբերի 25-ին Բուենոս Այրեսում անցկացվեց թենիսի միջազգային մրցաշար, որին մասնակցեցին ավելի քան տասը երկրների դեսպաններ եւ դիվանագետներ, ինչպես նաեւ արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներ: ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն իր բացման խոսքում շնորհակալություն հայտնեց դիվանագիտական կորպուսի անդամներին` Հայաստանի անկախության տոնին մասնակցելու համար եւ հաջողություն մաղթեց նրանց: Մրցանակային երկու գավաթներից մեկը բաժին հասավ Ջոն Հովարդ Ռիչարդսոն (Ավստրալիայի դեսպան) եւ Պավել Սիպկա (Սլովակիայի դեսպան) զույգին, մյուսը` Հայաստանը ներկայացնող արգենտինահայ հայր եւ որդի Խուան եւ Սիմոն Ջռնազյաններին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |