Մանվել Ղումաշյան. Թուրքիան կփորձի սակարկության առարկա դարձնել Արձանագրությունները27 սեպտեմբերի 2011 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կփորձի հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը հետաձգել մինչև 2015-ը, երբ նշվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Այդ մասին Երևանում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացում» հասարակական կազմակերպության քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը: «Այդ Արձանագրությունները դառնալու են սակարկության առարկա»,- ասել է նա: Ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին Արձանագրությունները թուրքական խորհրդարան վերադարձնելու հետ կապված, հայ փորձագետը նշել է, որ ոչինչ չի ակնկալում: Նրա խոսքով, այդ գործընթացը կախված է լինելու համաշխարհային հանրության արձագանքից և տարածաշրջանային զարգացումներից: Թուրքիայի նախարարների խորհուրդը խորհրդարանի օրակարգ է վերադարձրել Հայ-թուրքական արձանագրությունները, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Թուրքիայի խորհրդարանի կանոնադրության համաձայն, այն օրինագծերը, որոնք չեն հաստատվել կոնկրետ օրենսդրական փուլի ընթացքում, չեղյալ են հայտարարվում: Դրա արդյունքում Հայ-թուրքական արձանագրությունները դուրս էին մնացել խորհրդարանի նոր համագումարի օրակարգից: Սակայն օրենսդրության մեջ կա ևս մեկ կետ, որի համաձայն, կառավարությունը կամ պատգամավորները կարող են վերականգնել փաստաթղթերն օրակարգում: Օգոստոսի 22-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից 898 օրինագիծ է հանել, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները: Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքականության համար: Բացի դրանից, խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանի կողմից մեկ կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը:
![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |