Քնեսեթը որոշել է հոկտեմբերին քննարկել Հայոց ցեղասպանության հարցը` ելնելով որոշակի քաղաքական հաշվարկներից![]() 27 սեպտեմբերի 2011 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը որոշել է հոկտեմբերին Քնեսեթում քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը` ելնելով երկրի որոշակի քաղաքական հաշվարկներից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի պատասխանատու և Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ «Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ երկրի ժողովուրդն այդպիսի պահանջ ունի»: Նրա խոսքով, իսրայելցիները` որպես Հոլոքոստ վերապրած ժողովուրդ, ցանկանում են, որպեսզի երկիրը ճանաչի նաև այլ ժողովուրդների ցեղասպանությունները: Կիրո Մանոյանը հաղորդել է նաև, որ հոկտեմբերին Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կքննարկվի Իսրայելի Քնեսեթի կրթության հանձնաժողովում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |