Լևոն Զուրաբյան. Սեպտեմբերի 30-ին մենք պետք է բեկում մտցնենք մեր հանրահավաքների բազմամարդության առումով![]() 27 սեպտեմբերի 2011 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը կոչ է արել ՀԱԿ կողմնակիցներին ու հասարակ քաղաքացիներին մասնակցել Կոնգրեսի հանրահավաքին: «Սեպտեմբերի 30-ին մենք պետք է բեկում մտցնենք մեր հանրահավաքի բազմամարդության առումով»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, այժմ ժամանակն է, որ «ժողովուրդը կրկին խաղի մեջ մտնի ու իշխանություններին հասցնի իր խոսքը ուղիղ ձևով»: Զուրաբյանը չի համաձայնվել այն կարծիքի հետ, թե հանրահավաքների մասնակիցների թիվը կրճատվել է՝ հայտարարելով, որ հակառակ միտումն է նկատվում: Նա հավելել է, որ հանրահավաքի մասնակիցների քանակը չհասավ գարնանային մակարդակին, քանի որ մարդիկ հավատում էին,որ կարելի է անցում կատարել ժողովրդավարությանը երկխոսության միջոցով: Սեպտեմբերի 23-ի հանրահավաքին ՀԱԿ ներկայացուցիչները կոչ են արել բնակչությանը պատրաստվել համընդհանուր քաղաքացիական անհնազանդության: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Կոնգրեսն ավելի հաճախակի կդարձնի իր հանրահավաքային քաղաքականությունը և հայտնել է, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |