Պուտինը կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության լուծմա՞նը![]() 27 սեպտեմբերի 2011 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կարող է լիովին փոխվել, երբ իշխանության գա Վլադիմիր Պուտինը: Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Ժամանակն է կտրելու հասունացած պտուղը և զգալի առաջխաղացում գրանցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»,- հայտնել է նա: Սեպտեմբերի 24-ին «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության 12-րդ համագումարի ժամանակ հայտարարվեց, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը 2012-ին կառաջադրվի նախագահի պաշտոնին, իսկ պետության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը կգլխավորի կուսակցության ընտրացուցակն առաջիկա խորհրդարանական ընտրություններում, այնուհետև կդառնա վարչապետ: Այս լուրից հետո շատ փորձագետներ հայտարարեցին, որ Վլադիմիր Պուտինի` Կրեմլ վերադառնալու հետ մեկտեղ Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսի խստացում է սպասվում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |